ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նշվում է «Գրադարանավարի օրը»

Նշվում է «Գրադարանավարի օրը»
03.10.2014 | 22:46

ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի` հոկտեմբերի 7-ին, նշվում է «Գրադարանավարի օր» տոնը:
Մշակույթի նախարարությունը «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ` արդեն հինգերորդ տարին անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը: Ավանդույթի համաձայն, այս տարի այն ևս կնշվի հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը. հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-23:00-ն Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գրադարաններ բաց կլինեն ընթերցողների համար:
Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում:

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ